Բացահայտվել են ապօրինի գործունության հերթական դեպքերը
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | November 14, 2011 15:18

ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության Նոր Նորքի բաժնի աշխատակիցներն, իրացնելով օպերատիվ տեղեկություններն, օրերս Երևանի Աճառյան 5 շենքի ներքնահարկում հայտնաբերել են գործող արտադրամաս, որտեղ քաղաքացի Ռոբերտ Զաքարյանն առանց պետական գրանցման և հարկային մարմիններում հաշվառվելու զբաղվում էր լավաշի արտադրությամբ: Ապօրինի գործունեությունն անմիջապես դադարեցվել է, իսկ արտադրանքի ծավալները և պետությանը հասցված վնասի չափը ճշտվում է: Անօրինական ձեռնարկատիրական գործունեության մյուս դեպքն էլ օրերս բացահայտել են օպերատիվ հետախուզության վարչության 11-րդ բաժնի աշխատակիցները. Սեբաստիա փողոցի վերջնամասում հայտնաբերվել է` քաղաքացի Հրահատ Հովհաննիսյանին պատկանող ապօրինի գործող հանրային սննդի օբյեկտ:
Դիտվել է 762 անգամ: