Ծրագրի իրականացումը տևեց հինգ տարի

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | November 14, 2011 15:38

Այսօր ներկայացված  պետական գնումների իրականացման էլեկտրոնային համակարգի ծրագրի ներդրման համար պահանջվեց 5 տարի: Պետական գնումների իրականացման էլեկտրոնային համակարգին անցնելու ծրագիրը մեկնարկել էր դեռևս 2005 թվականին: Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարն հնգամյա տևողությունը  պայմանավորում է ոչ թե կառավարության հապաղկոտությամբ, այլ ծրագրի լրջությամբ:

«2005 թվականից խոսվում է այս համակարգի մասին, բայց  քանի որ դա նաև արվել է վարկային միջոցների հաշվին, դա ծրագիր է, որը մենք արել ենք միջազգային գործընկերների հետ, և դա ունի որոշակի ընթացք: Պետք է նախ ունենալ ընդհանուր ռազմավարություն, որովհետև միայն համակարգ ներդնելը չէ, այլ  նաև օրենսդրությունը փոփոխման ենթակա էր, նաև այդ գնումների օրենսդրությանը համապատսխան ծրագիր է կազմվում, ծրագրի ազդագրերն են ճշտվում, հայտարարվում է մրցույթ, մրցույթին մասնակցում են միջազգային ընկերություններ: Այսինքն` ամեն դեպքում, նման ծրագրի տեղադրումը երբևէ չի լինում երկու-երեք տարուց պակաս: Հիմա մեզ մոտ տևել է 5 տարի, որը, չեմ կարծում, թե վատ  ցուցանիշ է»,- այս կապակցությամբ հայտնեց ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:

 

Դիտվել է 920 անգամ:
Print Friendly

Leave a Reply