Բարեկամության հրապարակում տաքսի է այրվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | November 14, 2011 14:11
Այսօր` նոյեմբերի 14-ին, ժամը 11:16-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բարեկամության հրապարակում (Հր. Քոչար փողոցին հարակից հատված) այրվում է ավտոմեքենա:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:26-ին, մարվել 11:39-ին:
Ամբողջությամբ այրվել է «Կավալեր» տաքսի ծառայությանը պատկանող «ՍԵՆՍ» մակնիշի S 6184 պետհամարանիշի ավտոմեքենան:






Facebook
Tweet This
Email This Post
