Հրդեհի հետևանքով 4 և 3-ամյա երեք երեխաներ ծանր վիճակով հիվանդանոցում են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 14, 2011 13:57

Այսօր` նոյեմբերի 14-ին, ժամը 11:30-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Գոգարան գյուղում այրվում է տուն: ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից հաղորդում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: հրդեհը մարվել է տեղի ուժերով: Ամբողջությամբ այրվել է Մ. Գասպարյանին պատկանող երկհարկանի տան առաջին հարկը` գույքով:

Հրդեհի հետևանքով տարբեր աստիճանի այրվածքներ են ստացել  2007թ. ծնված Արման, 2008-ին ծնված Գոռ և 2008-ին ծնված Արեն Գասպարյանները, ովքեր բնակիչների և 1-03 շառայության կողմից տեղափոխվել են Սպիտակ քաղաքի հիվանդանոց, այնուհետև` Երևան:

Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը ծանր է:

 

Դիտվել է 743 անգամ:
Print Friendly

Leave a Reply