Նացիզմը վերածնվում է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 14, 2011 13:48

Գերմանիայի ոստիկանությունը շարունակում է ձերբակալել նեոնացիստական խմբավորման մասնակիցներին, որոնք անմիջական մասնակցություն են ունեցել  այլ ազգությունների  9 ներկայացուցիչների  ու գերմանական ոստիկանության կին-սպայի դաժանաբար սպանությանը: Պաշտոնական տվյալների համաձայն,  «Նացիոնալ-սոցիալիստական ընդհատակ»  նեոնացիստական խմբավորման անդամները (մի քանի տղամարդ ու մեկ կին) սպանել են 8 էթնիկ թուրքի ու մեկ էթնիկ հույնի: Հայտնի է նաև, որ  խմբավորման նեոնացիստ տղամարդիկ մի քանի օր առաջ ինքնասպան են եղել, իսկ կինը հանձնվել է ոստիկանությանը: Կնոջ բնակարանում հայտնաբերել են այն  ատրճանակը, որով  սպանվել են ազգային փաքրամասնության ներկայացուցիչները, ինչպես նաև, սպանված կին ոստիկանի  զենքը: Գերմանական ԶԼՄ-ները հայտնում են նաև խմբավորման մեկ այլ  հավանական մասնակցի մասին , որին իրավապաշտպանները ձերբակալել են Հանովերում:

 

Դիտվել է 862 անգամ:
Print Friendly

Leave a Reply