ԱՄՆ-ում լեսբուհի զույգը իրենց որդեգիր տղային պատրաստում է սեռափոխության/լուսանկարներ/

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | November 14, 2011 13:51

Կալիֆորնիայի  Օկլենդ քաղաքի  երկու բնակչուհիներ պատրաստվում են իրենց որդեգրած  տղայի  սեռը փոխել վիրահատությամբ: Լեսբուհի զույգը պնդում է,   որ  11-ամյա  Թոմը  ծնված օրից իրեն  աղջիկ է  զգացել  և  ուզում է այդ հարցը վերջնական լուծել, հաղորդում է  Fox News-ը:

Թոմը , որը վերջերս է  դարձել 11 տարեկան , սկսել է հորմոններ խմել, որոնք դանդաղեցնում են  սեռական հասունացման գործնթացը: Այսպիսով   բժիշկները  դեռահաս տղային պատրաստում են  սեռափոխության  վիրահատությանը, որը  կարող են կատարել մի քանի տարուց հետո:

Թոմին որդեգրած  ծնողները հայտարարել են, որ  երբ իրենք թույլ տվեցին  տղային  անունը փոխել աղջկա անվամբ `Թեմմի և աղջկա զգեստ հագնել ,նրա տրամադրությունը  կտրուկ բարձրացավ:  Կանայք  ասել են, որ իրենք  չեն կարող  բնության օրենքներին  հակառակ շարժվել և  ըմբռնումով են  վերաբերում  իրենց որդեգրած տղայի որոշմանը:

Պոլին Մորենոն և Դեբրա  Լոբելը երկար տարիներ ամուսնացած են: Նրանք  սովոր են  լինել «ոչ բոլորի նման» ևըմբռնումով են վերաբերում  այն մարդկանց, որոնց հասարակության մեծամասնությունը  տարօրինակ է համարում: Բայց երբ իրենց որդեգրած տղան հայտարարել է , որ ինքը իրեն աղջիկ է զգում, Մորենոն և Լոբելը շոկի մեջ են ընկել :  Մի բան է քո սեռի նկատմամբ ցանկություններ ունենալը, մի ուրիշ բան ապրել ուրիշի մարմնում, ասում են կանայք: Նրանք ասում են , որ Թոմը առաջին անգամ յոթ տարեկանում է  ասել, որ ինքը ուզում է աղջիկ լինել:

Ի  ծնե խոսքի թերություն ունենալու պատճառով  երեխան ուշ է խոսել,այդ պատճառով որդեգրող ծնողները նրան սովորեցրել են ժեստերի լեզվին: Կանայք նշում են , որ Թոմը  միշտ օգտագործում էր կանացի նշանը, երբ իր մասին էր խոսում: Ավելի ուշ բժիշկները տղային ախտորոշել են  գենդերային նույնականության խախտում:

Լեսբուհիների որոշումը` իրենց տղային  թույլ տալ լինել այնպիսին,  ինչպիսին է նա իրականում , մեծ աղմուկ առաջացրեց: Շատ ամերիկյան բժիշկներ հայտարարեցին, որ իրենք պետք է  հասնեն այնպիսի օրենքի ընդունման, որը արգելի մինչև 18 տարեկան երեխաներին հորմոններ ընդունել: Որոշ  բժիշկներ էլ  ասում են , որ ոչ մի կարգին բժիշկ չի համաձայնի այսպիսով «կոտրել երեխայի կյանքը»: Նրանք մեղադրում են Մորենոյին և Լոբելին բժիշկներին կաշառելու համար:

Այժմ Թոմը գտնվում է գենդերային շեղում ունեցող երեխաների հատուկ հիվանդանոցում: Բժիշկները նրան հատուկ հորմոններ են ներարկում , որոնք  դանդաղեցնում են սեռական հասունացման գործնթացը:  Բժիշկներն  ասում են, որ 14 տարեկանում տղան վերջնական որոշում պիտի ընդունի` մնա տղա,  թե ոչ:  Վերջին դեպքում նրան կնշանակեն կանացի հորմոններ, որից հետո  սեռափոխության վիրահատություն կանեն : Բացի Թոմից,  Պոլին Մորենոն և Դեբրա  Լոբելը ունեն երկու մեծ տղաներ:

 

 

 

 

 

 

 

 

 

Դիտվել է 2099 անգամ:
Print Friendly

Leave a Reply