Եղվարդի խճուղում մեքենան բախվել է սյանը, 2 մարդ հիվանդանոցում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 14, 2011 13:18

Նոյեմբերի 12-ին`ժամը 21.09-ին ահազանգ է ստացվել, որ Եղվարդի խճուղու թիվ 1 հասցեում` ‘’Արմենիա’’ հեռուստաընկերության դիմաց, տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չպարզված հանգամանքներում` սյանն է բախվել ‘’Ֆորդ Տրանզիտ’’ մակնիշի 07 ՕՏ 225 պետհամարանիշի ավտոմեքենան:

Մինչ փրկարարների դեպքի վայր ժամանելը`’’1-03’’ ծառայության աշխատակիցների կողմից ‘’Արմենիա’’ բժշկական կենտրոն են տեղափոխվել Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 8 շենքի 77-րդ բնակարանի բնակիչներ` վարորդ,1991 թվականին ծնված Արտյոմ Ավետիսյանը և 1989 թվականին ծնված Թովմաս Ավետիսյանը:

Տուժածների վիճակը գնահատվել է բավարար:

 

 

Դիտվել է 716 անգամ:
Print Friendly

Leave a Reply