Հասուն անգլիացիները քնում են փափուկ արջուկ գրկած

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 14, 2011 13:15

Մեծ Բրիտանիայում  աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկը, որը մասնագիտացել է  քնելու պարագաներ  արտադրելու մեջ, հարցում է անցկացրել, որի արդյունքներով պարզվել է, որ նույնիսկ հասուն տարիքում էլ յուրաքանչյուր 10-րդ անգլիացին քնում է սիրելի փափուկ արջուկին գրկած:

Պարզվել է նաև, որ բրիտանացիների 70%-ը բավարար չափով ժամանակ չի կարողանում տրամադրել քնին: 34%-ը խոստովանել է, որ քնել խանգարում է իրենց զուգընկերը, որը շարունակ իր կողմն է ձգում վերմակը: 54%-ը բողոքել է զուգընկերոջ խռռոցից:

«Որակյալ»  քնով կարող է գլուխ գովել  կանանց միայն 20%-ը, իսկ տղամարդկանց 14%-ն է միայն գոհ քնի տևողությունից: Վիճակագրությունը ցույց է տվել, որ հարցվածների 57%-ը տառապում է  տարբեր պատճառներով հրահրված անքնությունից, օրինակ` շատերին խանգարում են ֆինանսական դժվարությունների ու խնդիրների, կամ աշխատանքի հետ կապված մտքերը:

 

Դիտվել է 985 անգամ:
Print Friendly

Leave a Reply