Հրդեհ խաղատանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 14, 2011 13:10

Նոյեմբերի 13-ին`ժամը 13.00-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղում՝ ‘’Փարիզյան’’ խաղատան տանիքից, ծուխ է դուրս գալիս:

Դեպքի վայր են մեկնել նախ երկու մարտական հաշ­վարկ, ապա ավտոսանդուղքը և փրկարարական ուժերի վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Թաիրով գյուղի Մայ­րաքաղաքային փողոցի թիվ 150 հասցեում գտնվող ‘’Փարիզյան’’ խաղատան տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.23-ին, մարվել՝13.35-ին:

Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը` 15 քմ մակերեսով:

 

Դիտվել է 708 անգամ:
Print Friendly

Leave a Reply