Տղան գտել է մոր դին` մասնակի այրված հագուստով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 14, 2011 13:01

Նոյեմբերի 11-ին`ժամը 18.56-ին Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 7-րդ փողոցի թիվ 19 տան բնակիչ Ա.Շախվերդյանից ահազանգ է ստացվել, որ ինքը մուտք գործելով տուն` հյուրասենյակում հայտնաբերել է մոր դին` մասնակի այրված հագուստով:

Ըստ դեպքի վայր  մեկած հրդեհային տեսչության մասնագետ-տեսուչի` նախնական տվյալներով, դեռևս չպարզված հանգամանքներում 1938 թվականին ծնված Պայծառ Ոսկանյանը վայր է ընկել էլ. սալօջախին, ինչից ստացել է մարմնի վերին հատվածի տարբեր աստիճանի այրվածքներ, մասնակի այրվել է հագուստը:

Պ.Ոսկանյանի մահվան պատճառները պարզաբանելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

 

Դիտվել է 833 անգամ:
Print Friendly

Leave a Reply