Երկու տարբեր խաղակեսեր

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 14, 2011 12:52

Երևանի «Միկա» մարզասրահում անցկացվող «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» հանդբոլի միջսզային մրցաշարի երկրորդ տուրում մրցեցին  Հայաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները: Կարելի է ասել, որ խաղը եզրափակչի էր նմանվում և հաջողության հասնողը փաստորեն հնարավորություն էր ստանում դառնալու մրցաշարի  հաղթող:

Առաջին խաղակեսում 20:8 հաշվով հաղթեցին Ռուսաստանի ներկայացուցիչները: Երկրորդ խաղակեսը մերոնք շահեցին 19:14 հաշվով, բայց դա բավարար չեղավ ընդհանուր հաղթանակի համար: Ռուսաստանցիներն առավելության հասան 34:27 հաշվով: Ինչևէ, Հայաստանի հավաքականը չնայած պարտվեց, սակայն իր խաղով, մարտական բնավորությամբ լավ տպավորություն թողեց: Հատկապես առանձնանում էին Սամվել Ասլանյանը և Հայկ Կարապետյանը: Նրանք մրցակցի դարպասը գրավեցին 11 և 9 անգամ: Երեք գոլի հեղինակ դարձավ Հրայր Սալաթյանը, Ֆրանկ Ֆեներլյանը`  2 գոլի: Իսկ Գիյոմ Գարմիրյանը և Հայկ Երանոսյանն աչքի ընկական մեկական անգամ: Իր սաների խաղից գոհ էր Հայաստանի հավաքականի մարզիչ Էդուարդ Օհանյանը, սակայն արդյունքը նրա սրտովը չէր: Մարզչի կարծիքով, հավաքականը ավելի լավ հանդես կգար, եթե մրցակցական փորձի պակաս չունենար:

Ինչևէ, Հայաստանի հավաքականն այսօր վերջին հանդիպումը կանցկացնի: Մրցակիցը` Ուզբեկստանի ընտրանին է: Խաղը կսկսվի ժամը 16-ին, իսկ միջազգային մրցաշարի հանդիսավոր փակումը կկայանա ժամը 18-ին:

Դիտվել է 673 անգամ:
Print Friendly

Leave a Reply