Մեկնարկեց ԱԺ քառօրյան. «Ժառանգությունը» կրկին հիշեցրեց հայ-թուրքական արձանագրությունների մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | November 14, 2011 12:31
Մեկնարկեց ՀՀ ազգային ժողովի չորրորդ գումարման 10-րդ նստաշրջանի հերթական քառօրյան:
Մինչ օրակարգը հաստատելը, Ստյոպա Սաֆարյանը «ավանդաբար» հիշեցրեց, որ «Ժառանգությունը» դեմ է քվեարկում օրակարգին, քանի դեռ այնտեղ շարունակում են են մնալ հայ-թուրքական արձանագրությունները:
Պատգամավորը հայտարարեց, թե այդ արձանագրությունները որևէ լուրջ օգուտ չեն տվել հայոց դիվանագիտությանը, բացի ազգային շահերին վտանգներ հարուցելուց. «Միջազգային հանրությունը Հայաստանին գովում է, թե իբր մենք կառուցողական ենք այս հարցում, բայց սա չափազանց խոցելի և թույլ փաստարկ է` արձանագրությունները մեր օրակարգում պահելու համար»,-ասաց նա:
Ստյոպա Սաֆարյանը հիշեցրեց, որ ՀՀ նախագահը բազմիցս ակնարկել է այս արձանագրություններից իր ստորագրությունը ետ վերցնելու մասին` ևս մեկ անգամ կոչ անելով Ազգային ժողովի անունից դիմել ՀՀ նախագահին` արձանագրությունները ետ պահանջելու համար:
Հովիկ Աբրահամյանը պատասխանեց, որ այդ հարցը ազգային ժողովի լիազորությունների շրջանում չէ, և որ ՀՀ նախագահը դրա վերաբերյալ ճիշտ ժամանակին կտա համարժեք պատասխան:






Facebook
Tweet This
Email This Post
