Ուղևորուհու ձեռքի պայուսակում հայտնաբերվել է ատրճանակի 9 մմ տրամաչափի 1 փամփուշտ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 14, 2011 11:48
Նոյեմբերի 13-ին, ժամը  05.30-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի  գծային բաժնի և օդանավակայանի հատուկ զննման ծառայության աշխատակիցները, ապօրինի զենք-զինամթերք պահելու, կրելու և տեղափոխելու կասկածանքով, բերման են ենթարկել Երևան-Վիեննա չվերթի ուղևորուհիներից մեկին, ում ձեռքի պայուսակում հայտնաբերվել է ատրճանակի 9 մմ տրամաչափի 1 փամփուշտ:
Փամփուշտն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
Դիտվել է 721 անգամ:
Print Friendly

Leave a Reply