Լևոն Արոնյանը Բիլբաոյի շախմատի միջազգային մրցաշարում հաղթեց մեծ անջրպետով

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 14, 2009 18:05

Լևոն ԱրոնյանԼևոն Արոնյանի հաղթանակով ավարտվեց Բիլբաոյում կազմակերպված շախմատի «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարը: Վերջին տուրում կայացած պարտաիներում գրանցվեցին խաղաղ արդյունքներ: Արոնյանը սևերով ոչ-ոքի ավարտեց հանդիպումն ուկրաինացի Սերգեյ Կարյակինի հետ: Իսպանիայի ներկայացուցիչ Ալեքսեյ Շիրովը և ռուսատանցի Ալեքսանդր Գրիշչուկը ևս խաղաղ դաշն կնքեցին: Ի վերջո, Արոնյանը հավաքեց 13, Գրիշչուկը`8, Կարյակինը`7, Շիրովը`3 միավոր:

Այսպիսով, մեր շախմատիստը զգալիորեն ետ թողեց մերձակա հետապնդողին: Հիշեցնենք, որ այս մրցաշարում հաղթողին տրվում էր 3 միավոր: Ոչ-ոքիի դեպքում կողմերը 1-ական միավոր էին վաստակում: Պարտվողի օգտին ոչ մի միավոր չէր գրանցվում:

Դիտվել է 1341 անգամ:
Print Friendly

Leave a Reply