11 ավտոպատահար երկու օրում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 14, 2011 11:44

Նոյեմբերի 12-ին,  ժամը  15.30-ին,  Երևանի Տերյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել  երկու «ՎԱԶ-2106»  և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ:

«ՎԱԶ-2106»-երի  վարորդներն ու մեկի ուղևորուհին  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

 

Նոյեմբերի 13-ին, ժամը 02.15-ին, «ՎԱԶ 21214»  ավտոմեքենան Մյասնիկյան պողոտայում դուրս  է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել էլեկտրասյանը:

Վարորդը և ուղևորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

 

Նոյեմբերի 12-ին, ժամը 21.00-ի սահմաններում,  Արմավիրի մարզում՝ Ակնալիճ-Զարթոնք ճանապարհի 1-ին կմ-ին, «Մերսեդես Բենց Ե 320» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և ընկել ջրատարը:

Ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

 

Նոյեմբերի 12-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «Ռենո» մակնիշի ավտոմեքենան Մարտունի-Վարդենիս ճանապարհի 4-րդ կմ-ին բախվել է «ԳԱԶ-2705» մակնիշի ավտոմեքենայի:

«Ռենո»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

 

Նոյեմբերի 12-ին, ժամը 21.00-ին, «Ֆորդ»  մակնիշի ավտոմեքենան Եղվարդի խճուղուց դեպի Դավիթաշենի կամուրջ տանող ճանապարհահատվածում դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել էլեկտրասյանը:

Վարորդը և ուղևորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

 

Նոյեմբերի 13-ին, ժամը 18.50-ին, «Ֆորդ-Մավերիկ»  մակնիշի ավտոմեքենան Սարալանջի նոր ճանապարհին բախվել է շինություններից մեկի պատին:

Վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

 

Նոյեմբերի 13-ին, ժամը 21.40-ին,  Երևանի Արին-Բերդի փողոցի տներից մեկի երկաթյա դարպասին  է բախվել «ԳԱԶ- 3110» մակնիշի ավտոմեքենա:

Վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

 

Նոյեմբերի 14-ին, ժամը 00.10-ի սահմաններում, «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 29-րդ կմ-ին բախվել է «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի, այնուհետև՝ ճամփեզրի ծառին:

«ԳԱԶ-32213»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

 

Նոյեմբերի 13-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջեռո ԻՕ» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 25-րդ կմ-ին բախվել է «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի:

«Տոյոտա»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

 

Նոյեմբերի 13-ին, ժամը 13.00-ին, «Տոյոտա Լանդ Կրաուզեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արարատի մարզի Ազատավան գյուղում վրաերթի է ենթարկել 56-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

 

Նոյեմբերի 12-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21122» մակնիշի ավտոմեքենան Հայանիստ-Արգավանդ ճանապարհին բախվել է «Դեու Նեքսիա» մակնիշի ավտոմեքենայի:

Երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

 

Դիտվել է 661 անգամ:
Print Friendly

Leave a Reply