Թուրքիայի ռազմաօդային ուժերը գրոհել են հյուսիսային Իրաքի վրա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 14, 2011 10:40

Թուրքիայի ու պաշտոնական Բաղդադի համատեղ ջանքերն ուղղված Քրդական աշխատավորական կուսակցության դեմ, ապարդյուն են եղել, քանի որ իրաքյան Քրդստանն ունի գրեթե լիարժեք սուվերենություն: Երեկ առավոտյան թուրքական ՌՕՈՒ-ն հարված է հասցրել Իրաքի հյուսիսին: Ռմբակոծությունը տևել է գրեթե մեկ ժամ: Հարվածի տակ է հայտնվել իրաքյան Քրդստանը: Դեռևս սեպտեմբերի կեսերին էր Թուրքիան հայտարարել  ցամաքային ռազմական օպերացիայի մասին: Պաշտոնապես այն սկսվել է 3 շաբաթ առաջ: Թուրքիայի իշխանությունների խոսքով, այդպիսով նրանք դիմադրում են քրդական գրոհայինների` Թուրքիայի սահմաններում կատարած գործողություններին:  Նման գրոհներից մեկի ժամանակ զոհվել է 26 թուրք զինվոր:  Իրաքյան Քրդստանը  լիարժեք սուվերենություն է ստացել Սադամ Հուսեյնի պաշտոնանկությունից հետո: Քրդստանն ունի սեփական կառավարման օրգանները, ոստիկանություն ու զինվորական ստորաբաժանումներ: Այդ պատճառով էլ Թուրքիայի ու պաշտոնական համատեղ ջանքերն ապարդյուն էին: Քրդստանի  աշխատավորական կուսակցության ու Թուրքիայի հակամարտությունը  սկսվել է 1984 –ից: Այդ ողջ ընթացքում զոհվել է 45 հազար մարդ:

 

Դիտվել է 817 անգամ:
Print Friendly

Leave a Reply