Կենդանիներին էլ է հանգիստ անհրաժեշտ.գարեջուր շների համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 14, 2011 10:33

Ձեռներեցները դիմում են տարբեր խորամանկությունների , որպեսզի դրամ աշխատեն ճգնաժամի պայմաններում:  Ճարպիկները որոշել են  փոխել իրենց ապրանքների  շահառուներին`մարդկանց փոխարեն  շներ:  Այսպիսով ԱՄՆ-ում  սկսել են գարեջուր պատրաստել շների համար, իսկ Բրիտանիայում բացել են հատուկ ճաշացանկով բար  մարդու չորքոտանի բարեկամների համար:

Ամերիկյան  Bowser Beer ընկերությունը  World Records Academy -ն հատուկ մրցանակ է ստացել`  աշխարհում առաջինը  շների համար գարեջուր արտադրելու համար:

Փրփուրով  խմիչքը  պատրաստված է  գարուց ` հավի և մսի  հոտով:  Bowser Beer -ի ներկայացուցիչները հայտարարել են , որ իրենց գարեջուրը լիովին կարող է  փոխարինել  շների համար ճաշին. այն պարունակում է  B վիտամին, գլյուկոզա և կենդանիների համար անհրաժեշտ այլ միկրոէլեմենտներ: Վերջերս ընկերությունը թողարկել է հատուկ շնային կետչուպ և գարեջրի համար չիպսեր:

Այդ նույն ժամանակ Լոնդոնում բացվել է աշխարհի առաջին շների պանդոկը`  հատուկ ճաշացանկով, հաղորդում է Sky News-ը: Mucky Pup -ի տեր Անգուս Ֆանստոնը պատմել է , որ  այդ գաղափարը նրա մոտ առաջացել է , երբ մի անգամ տեսել է , թե  բար մտնող  մի տղամարդու  իր շան հետ ինչպես են փողոց շպրտել :  Ֆանտսոնի փաբը միակն է բրիտանական մայրաքաղաքում , որտեղ կարելի գալ շան հետ: Կենդանիների համար բարի տերը հատուկ ճաշացանկ է կազմել` ոչ ալկոհոլային կոկտեյլներից  բաղկացած: Փաբի միակ թերությունը անվերջանալի հաչոցն է , փոխաները  այնտեղ չեն ծխում:

 

Դիտվել է 1357 անգամ:
Print Friendly

Leave a Reply