ԲՀԿ թեկնածուն` Իջեւանի քաղաքապետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 14, 2011 10:14


Երեկ կայացած Իջեւան համայնքի ղեկավարի ընտրություններում, նախնական տվյալներով, քաղաքապետ է ընտրվել ԲՀԿ անդամ Վարդան Ղալումյանը: Հիշեցնենք, որ նրա մրցակիցը ՀՀԿ ներկայացուցիչ, գործող քաղաքապետ Վարուժան Ներսիսյանն էր: Համայնքի 13857 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է ընտրողների 62.8 տոկոսը` 8712 մարդ: Նրանցից 5044 մարդ իր քվեն տվել է Վարդան Ղալումյանին, 3406-ը` Վարուժան Ներսիսյանին: 262 քվեաթերթիկ համարվել է անվավեր:

Ավելացնենք, որ ընտրությունների ընթացքում ահազանգ էր ստացվել, որ “Երիտասարդ դիվանագետների ակումբ”, “Հաղթանակի զավակներ” եւ “Աբովյանի ուսանողական խորհուրդ” կազմակերպությունների` որպես դիտորդ գրանցված ներկայացուցիչները թույլ են տվել խախտումներ: Դիտորդների ձեռքի տակ եղել են ընտրացուցակներ, եւ նրանք այդտեղ նշումներ կատարելիս են եղել: ԿԸՀ եւ թիվ ԸԸՀ անդամների զգուշացումից հետո դիտորդները դադարեցերել են խախտումները:

Բացի այդ, ԲՀԿ-ական թեկնածուին սատարելու համար Աբովյանից եւ մայրաքաղաքից Տավուշի մարզկենտրոն էին այցելել Գագիկ Ծառուկյանի մարդկանց խմբեր: Իսկ նրանցից մեկին ձերբակալել էին ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները:

Իսկ ընտրատեղամասերից մեկում Վարդան Ղալումյանի վստահված անձը ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էր:

“Անկախ”

 

Դիտվել է 10062 անգամ:
Print Friendly

Leave a Reply