Անսպասելի արդյունքներ` ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում. 5:0` հօգուտ «Բանանց»-ի

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 14, 2009 17:58

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 21-րդ տուրում Երևանի «Բանանցը» սեփական խաղադաշում անպատվաբեր 5:0 հաշվով պարտության մատնեց Երևանի «Կիլիկիային»: Աղյուսակը եզրափակող Երևանի «Արարատը» նույնպես անակնկալ մատուցեց` Աբովյանի քաղաքային մարզադաշտում կայացած «Ուլիսի» հետ հանդիպումն ավարտելով ոչ-ոքի` 1:1: Հիշեցնենք, որ «Ուլիսը» մրցանակային տեղի հավակնորդ է համարվում: Գյումրիի «Շիրակը»  անսպասելի տանն անցկացրած խաղում 2:1 հաշվով հաղթեց Կապանի «Գանձասարին»:

Դիտվել է 1919 անգամ:
Print Friendly

Leave a Reply