Երեւանյան լճից հանել են ինքնասպանի դին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 14, 2011 8:42

Հայաստանի փրկարար ծառայության աշխատակիցները Երեւանյան լճից դուրս են բերել անձը չպարզված մոտ 40 տարեկան տղամարդու դի:

Հայաստանի ԱԻՆ լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրա մոտից հայտնաբերվել է 32-ամյա Արմեն Խաչատրյանին պատկանող սոցիալական քարտ:

Ինչպես ավելի վաղ էինք նշել, նոյեմբերի 13-ին, ժամը 16.43-ին ահազանգ էր ստացվել, որ մի քաղաքացի իրեն նետել է Երեւանյան լիճ: Դեպքի վայր էր մեկնել հատուկ փրկարարական ջոկատը եւ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը` պարամեդիկներով, հայտնաբերելու ինքնասպան եղած տղամարդու դին:

 

 

 

Դիտվել է 785 անգամ:
Print Friendly

Leave a Reply