Իջևանի քաղաքապետի ըտրությունները դեռ ընթացքի մեջ են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 13, 2011 21:18

Իջևանի  քաղաքապետի ընտրությունների քվեարկությունն արդեն ավարտվել է: Թեկնածուները երկուսն էին` գործող քաղաքապետ, հանրապետական Վարուժան Ներսիսյանը և Իջևանի ավագանու անդամ, ԲՀԿ-ական Վարդան Ղալումյանը:

Այս պահին արդեն Իջևանի բոլոր ընտրատեղամասերում կատարվում են ընտրաթերթիկների հաշվարկներ:

Ժամը 20.00-ի դրությամբ Իջևան քաղաքի 13857 ընտրողներից ընտրություններին մասնակցել են 8810 մարդ, որը կազմում է ընտրողների 63.5 տոկոսը:

Քրիստինա Տեր-Մաթևոսյան

 

Դիտվել է 866 անգամ:
Print Friendly

Leave a Reply