Նախագահն ու երիտասարդները քննարկել են հայ-թուրքական հարաբերությունները

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 14, 2009 17:13

mar_7493-1Հայթուրքական հարաբերությունները, ղարաբաղյան հիմնահարցը, տեղեկատվական անվտանգությանը, կրթությանը եւ գիտությանը, պետական երիտասարդական քաղաքականությանը, սփյուռքի հետ կապերին առնչվող հարցերն են քննարկվել նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչների Ծաղկաձորում` «Ապագան մեր ձեռքերով» խորագրով եռօրյա հավաքի շրջանակներում:

Անդրադառնալով հայթուրքական երկխոսությանը` Սարգսյանն ասել է, որ Հայաստանը մտել է մի դժվարին, բայց անհրաժեշտ գործընթացի մեջ, որտեղ առաջնորդվում է քայլերը լավ կշռադատելու սկզբունքով: «Ոչինչ չանելն ամենահեշտն է: Դժվարն ինչոր խնդրի լուծում նախաձեռնելն է և այնպես անելը, որ հաջողության հասնես»,- ասել է Սարգսյանը:

Նախագահը կարևորել է, որ երիտասարդությունը կարողանա ոչ միայն արձանագրել առկա խնդիրները, այլև փորձի դրանց համար լուծում գտնել. «Անհրաժեշտ է, որ դուք ցանկացած խնդիր, երևույթ դիտարկեք ոչ թե սև կամ սպիտակի տրամաբանությամբ, այլ փորձեք այն համակողմանի վերլուծել, հասկանալ էությունը: Միայն այդ դեպքում է հնարավոր հանգել քննություն բռնող լուծումների»:

Դիտվել է 1416 անգամ:
Print Friendly

Leave a Reply