Իտալիայի նոր վարչապետ է դարձել Մարիո Մոնտին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 14, 2011 3:24

Եվրահանձնաժողովի նախկին կոմիսար Մարիո Մոնտին դարձել է Իտալիայի վարչապետը:

Կիրակի երեկոյան Իտալիայի նախագահը հանձնարարել է Մոնտիին նոր կաբինետ ձևավորել: Դա տեղի է ունեցել Սիլվիո Բեռլուսկոնիի պաշտոնից հեռանալուց մեկ օր անց: Մոնտին իր հերթին խոստացել է անմիջապես կառավարություն ձևավորելու գործով զբաղվել: Լրագրողների մոտ ելույթ ունենալով`  նա հայտարարել է, որ  Իտալիան համախմբված ուժերով կկարողանա հաղթահարել պարտքերի պատճառով ստեղծված ճգնաժամը:

Դիտվել է 1233 անգամ:
Print Friendly

Leave a Reply