Քրիստինա Օրբակայտեն երրորդ երեխան է ունենալու

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 14, 2011 3:06

Ալլա Պուգաչովայի դուստրը հղի է: Ընտանիքը ջանադրորեն թաքցնում է այդ փաստը: Եվ չնայած արդեն բավականին մեծ պտղին (5 ամիս), Քրիստինան շարունակում է աշխատել  շոու բիզնեսի բարօրության համար, նկարահանվել կլիպերում ու համերգներ տալ:

Չնայած նա հիմա  ազատ ձևվածքի հագուստներ է կրում, այդուհանդերձ , արդեն հղիությունը ծածկելը  դժվար է: Դեռևս գարնանն էր նա ասում, որ դեմ չէ երրորդ անգամ մայրանալուն: Ամենայն հավանականությամբ,   նրա ցանկությունն իրականանում է ու , հետևաբար, Պուգաչովան արդեն երրորդ  երեխայի տատիկն է  դառնալու: Օրբակայտեի ամուսնությունը 33-ամյա Միխայիլ Զեմցովի հետ այնքան էլ հաշտ ու համերաշխ չէ, սակայն զույգը բոլոր միջոցառումներին  ներկայանում է մեկ մարդու պես: Ինքը` Պուգաչովան,  էլ է ամենուր ուղեկցում զույգին` ցուցադրելով իր գորովալից վերաբերմունքը դստեր ընտանեկան երջանկությանը: Ակներև է, որ երրորդ երեխայի ծնունդը տատիկի «պատվերն» է, ով ամենաշատն է ուզում պահպանել այս ընտանիքը: Օրբակայտեի` Վլադիմիր Պրեսնյակովի հետ ամուսնությունից  ծնված  որդին` ավագն,  արդեն 20, իսկ երկրորդ որդին` Դենին, որի հայրը գործարար Ռուսլան Բայսարովն է` 13 տարեկան է:

 

Դիտվել է 1145 անգամ:
Print Friendly

Leave a Reply