Իտալիայի վարչապետ Բեռլուսկոնին հեռացել է պաշտոնից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 14, 2011 2:48

Սիլվիո Բեռլուսկոնին հանձնել է մանդատը նախագահին` դրանով իսկ ավարտելով  վարչապետական 17-ամյա  գործունեությունը: Այդ մասին հայտնել են նախագահ Ջորջիո Նապոլիտանոյի մամլո ծառայությունից: Շաբաթ`  երեկոյան ժամը 9-ին,  Բեռլուսկոնին ներկայացել է նախագահին` Քվիրինալյան ամրոց, որտեղ և հանձնել է մանդատը: Հազարավոր մարդիկ, ովքեր կամեցել էին նայել Բեռլուսկոնիի կառավարման վերջին ակնթարթները, հավաքվել էին ամրոցի մոտ` հրաժեշտի պաստառներով: Երբ վերջնականապես հայտնի դարձավ վարչապետի հրաժարականի մասին, դրսից հնչեցին ուրախալից գոչյուններ ու բարեմաղթանքներ: Իսկ տասը դասական երգիչներից կազմված երգչախումբը կատարել է «Ալելույան»: Իսկ երբ նախագահի  շարասյունը ամրոցից հեռացել է,  հավաքվածները գոչել են` «Ծաղրածու, ծաղրածու»:

Նախկին եվրոկոմիսար Մարիո Մոնտին առաջվա պես ժամանակավոր կառավարության նախագահի  պաշտոնում գլխավոր թեկնածուն է:

 

Դիտվել է 965 անգամ:
Print Friendly

Leave a Reply