Սիրիայում հարձակման են ենթարկվել Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչությունները
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 13, 2011 16:17
Սիրիայի մի շարք քաղաքներում հարձակվել են Թուրքիայի ներկայացուցչությունների վրա: Շաբաթ երեկոյան հազարից ավել ցուցարարներ հարձակվել են Դամասկոսում Թուրքիայի
դեսպանատան վրա, շենքի վրա շպրտել են քարեր և շշեր: Միայն ոստիկանության գալուց հետո է կանխվել դեսպանատան վրա հնարավոր հարձակումը: Հարձակման են ենթարկվել նաև Թուրքիայի հյոպատոսարանները Հալեպում և Լատակիայում, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Շաբաթ օրը հարձակման են ենթարկվել Թուրքիայի, Սաուդական Արաբիայի և մի շարք այլ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունները,երբ Արաբական պետությունների լիգան դադարեցրեց Սիրիայի անդամակցությունը այդ կազմակերպությանը:
ԱՊԼ-ի որոշումը կապված է յոթ ամիս շարունակ սիրիական իշխանությունների բռնության հետ հակակառավարական ցույցերի մասնակիցների նկատմամբ:






Facebook
Tweet This
Email This Post
