Վանում զոհերի թիվը հասել է մինչեւ 40-ի
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 13, 2011 14:39
Թուրքիայում կրկնված երկրաշարժի զոհերի թիվը հասել է մինչեւ 40-ի, հաղորդում է AFP-ն: Նոյեմբերի 12-ի առավոտյան փրկարարական աշխատանքները դադարեցվել են:
Վան նահանգում նոյեմբերի 9-ին 5,6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Դրա հետեւանքով 25 շենքեր են փլվել, այդ թվում` երկու հյուրանոց: Ամենաշատ մարդիկ զոհվել են «Բայրամ» հյուրանոցի փլուզման հետեւանքով: Այնտեղ հիմնականում Կարմիր կիսալուսնի ներկայացուցիչներ, լրագրողներ եւ բժիշկներ էին, ովքեր Վան էին ժամանել առաջին ավերիչ երկրաշարժից հետո:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին Վանում տեղի ունեցած առաջին ավերիչ երկրաշարժի հետեւանքով 600-ից ավելի մարդ է զոհվել:
NEWS.am






Facebook
Tweet This
Email This Post
