«Le Monde». Շուշի. Լեռնային Ղարաբաղի պատմական մայրաքաղաք-ուրվականը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 13, 2011 12:06

NEWS.am-ը որոշակի կրճատումներով  ներկայացնում է «Le Monde»-ում հրապարակված Ֆիլիպ Շալերի հոդվածը.

«Շուշին խորհրդանշական նշանակություն ունի. լինելով Լեռնային Ղարաբաղի պատմական մայրաքաղաքը, նա մեծապես տուժել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 1992թ. հակամարտության ժամանակ: Քաղաքը կարեւոր ռազմական դիրք էր ներկայացնում:

Փոքր, ամայացած քաղաքում անցյալի պատկերները մրցում են ներկայի հետ: Շուշիում պահպանվել են ХIХդ. ռուս-հայկական ճարտարապետության մնացորդներ:  Մի քանի հին տներ դիմակայել են ժամանակի ավերիչ ազդեցությանը, ինչպես, օրինակ, Նավթավանի պալատը, որը կոչվում է «խանի դստեր պալատ»: Ամենափրկիչ եկեղեցին, որն ադրբեջանցիների համար ռազմական պահեստ է ծառայել, ներկայումս վերկանգնված է: Ճերմակ  եկեղեցին հպարտորեն վեր է խոյանում:

Շուշիի երկու մզկիթներն այդքան հաջող չեն: Դրանք վատ վիճակում են, առանց կահույքի, բաց` քամիների համար, եւ արտացոլում են հայերի անվստահությունը ադրբեջանցիների, մահմեդականների նկատմամբ:

XVIII դ. Շուշիի  հզոր բերդապարիսպները, որոնցից հիմա քիչ բան է մնացել, վկայում են փառահեղ անցյալի մաիսն: XIXդ. սկզբին Ռուսաստանի հովանու ներքո Շուշին արագ զարգանում էր, եւ նույնիսկ Անդրկովկասի առեւտրային եւ մշակութային խոշոր կենտրոններից մեկն էր համարվում: Հայերի համար խոշոր ազդեցություն ունեցող երրորդ քաղաքն էր` Ստամբուլից եւ Թբիլիսիից հետո:

Դրան դժվար է հավատալ, քանի որ այսօր կարծես ինքն իր ստվերը լինի:  Կրկին հայկական դառնալով 1992 թ-ին` այն ամայացած է  թվում: Այսօր այն քաղաք-ուրվական է, այստեղ ապրում է ընդամենը 3500 մարդ: «Քսան տարվա ընթացքում Շուշին կորցրել է 60 հազ. բնակիչ` հօգուտ նոր մայրաքաղաքի` Ստեփանակերտի»,-պտմում է ֆրանսահայ Արմենը, ով վերադարձելէ հայրենիք:

Ադրբեջանի հետ պատերազմի ժամաակ շատերը գնացել են պատերազմ: «Նրանցից շատերը զոհվեցին, մյուսները գերադասեցին հեռանալ Հայաստան` հաշվի առնելով, որ իրավիճակի Ղարաբաղում բավականին բարդ է»,- ավելացրեց Արմենը:

Սակայն բնակիչները նաեւ վերադառնում են, ինչպես Արմենը: Նա այստեղ հիմանդրել է մշակույթի յուրօրինակ երիտասարդական տուն,  որտեղ առաջարկում է տարբեր խաղեր: Բացվել է նաեւ արվեստի դպրոց, որտեղ երեխաները կարող են սովորել նկարել, երգել, պարել: Բնակիչները մնում են Շուշիում, եւ ինչն ավելի լավ է, հանգիստ իրավիճակը գրավում է նորերին: Աստիճանաբար քաղաքը հառնում է  մոխիրներից»:

 

 

 

Դիտվել է 1677 անգամ:
Print Friendly

Leave a Reply