Տիգրան Սարգսյանը հերքում է հարբած լինելու հանգամանքը. Ես էլ դիտել եւ զվարճացել եմ,տեսանյութ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 13, 2011 9:05

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է հայաստանյան լրատվամիջոցներով տարածված տեսահոլովակին:

«Ես հասկացել եմ, որ ձեզնից շատերին զվարճացրել է ձայնային խոտանով տեսահոլովակը, որը նկարահանվել եւ տարածվել էր Հ1-ի կողմից` մարզահամերգային համալիրից: Եւ այդ ձայնային խոտանն այսօր փորձում են ներկայացնել իբր իմ հարբած լինելու ապացույց:

Ես նույնպես դիտել եմ այդ հոլովակը եւ, անկեղծ ասած, այն ինձ եւս զվարճացրեց»,- գրել է վարչապետը:

Նշենք, որ ըստ մեկնաբանությունների, վարչապետը հարբած է եղել, երբ ելույթ է ունեցել Մարզահամերգային համալիրում Երիտասարդների օրվա կապակցությամբ կազմակերպված համերգի ժամանակ:

NEWS.am

 

Դիտվել է 1081 անգամ:
Print Friendly

Leave a Reply