Բեռլուսկոնիի հակաճգնաժամային պլանը հավանության է արժանացել Իտալիայի խորհրդարանում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 12, 2011 22:01

Իտալական պառլամենտի ներքին պալատը քվեարկել է կոշտ տնտեսության  միջոցառումների  ծրագրի օգտին, ինչը թույլ կտա երկրում նոր կառավարություն ձևավորել: Նոյեմբերի 11-ին, վարչապետ Բեռլուսկոնիի առաջարկած միջոցները հավանության են արժանացել սենատում: Բեռլուսկոնին մտադիր է անմիջապես հակաճգնաժամային  պլանի ընդունվելուց հետո հեռանալ պաշտոնից:Քաղաքական գործչի հեռացումն ընդդիմության պայմաններից մեկն էր,  որը խոստացել էր դրա փոխարեն ընդունել օրենքի նախագիծը` ուղղված բյուջեի կրճատմանը: Այժմ սպասվում է, որ Բեռլուսկոնին իր մանդատը կհանձնի Իտալիայի նախագահին: Եթե Բեռլուսկոնին պաշտոնից հեռանա, ապա այլևս իր թեկնածությունը չի դնի: Խորհրդարանի հավանությանն արժանացած օրենքի նախագիծը թույլ կտա Իտալիային կրճատել երկրի պետական պարտքը, որը գնահատվում է  1,9 տրիլիոն եվրո: Մասնավորապես, այն նախատեսում է 15 մլրդ եվրոյի պետական ունեցվածքի սեփականաշնորհում, հարկերի բարձրացում, թոշակի տարիքի ավելացում մինչև 67 տարի:

 

Դիտվել է 1079 անգամ:
Print Friendly

Leave a Reply