Այնուամենայնիվ` Հունաստանում երեք մեդալակիր

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 12, 2011 21:58

Հունաստանում կայացած  շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում մեր երկրի կանանց և տղամարդկանց հավաքականներն անմասն մնացին խաղարկված մեդալներից, այդուհանդերձ, անհատական հաշվարկով մերոնցից երեքը պարգևներ ստացան: Լևոն Արոնյանն առաջին խաղատախտակի առջև հանդես եկածների պայքարում արժանացավ արծաթե մեդալին` 8 հնարավորից  5,5 միավոր:
4-րդ խաղատախտակի առջև հանդես եկած Գաբրիել Սարգսյանը ևս դարձավ արծաթե մեդալակիր` 9 խաղ և 6,5 միավոր:
Վլադիմիր Հակոբյանը, որը  երկրորդ խաղատախտակի առջև էր, արժանացավ բրոնզե մեդալի` 8 հնարավորից 5 միավոր:

 

 

Դիտվել է 913 անգամ:
Print Friendly

Leave a Reply