Հեռացատկի Եվրոպայի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանի սահմանած մրցանակները գտան տերերին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 14, 2009 17:04

Գյումրիի քաղաքային մարզադաշտում կայացավ անվանի հեռացատկորդ Ռոբերտ Էմմիյանի սահմանած պարգևների խաղարկության հեռացատկի միջազգային մրցաշարը: Հիշեցնենք, որ Էմմիյանի սահմանած Եվրոպայի ռեկորդն արդեն կանգուն է 22 տարի:

Մրցումներին մասնակցեցին 10 տղամարդ և 7 կին: Տղամարդկանց պայքարոմ առաջին երեք տեղերը զբաղեցրին ուկրաինացի Ալեքսանդր Սոլդատկինը (7 մ 80 սմ), Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Սարգսյանը (7 մ 63 սմ), ուկրաինացի Սերգեյ Պավլյուչենկոն (7 մ 41 սմ): Կանանց մրցավեճում աչքի ընկան ֆրասնսուհի Վանեսա Գլադոն (6 մ 31 սմ), Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Լորիեն Ուգեն (6 մ 22 սմ), ուկրաինուհի Ալեն Շչորսը (5 մ 90 սմ): Այս ստուգատեսն անցկացվեց 8-րդ անգամ:

Դիտվել է 970 անգամ:
Print Friendly

Leave a Reply