Թասմանիայում 16 կաշալոտ է սատկել` ափ նետվելով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 12, 2011 21:26

Ավստրալիական Թասմանիա կղզու մոտ ափ է նետվել 24 կաշալոտ: Կենդանիներին հայտնաբերել են առավոտյան, իսկ օրվա ընթացքում  16-ը սատկել են:  Դրանցից 20-ը դուրս է նետվել Օուշմ Բիչում, Սթրոուն քաղաքի մոտ, իսկ 4 հայտնաբերվել են Մաքուարի Հարբոր ծոցում: Օգնություն ցուցաբերելու նպատակով, դեպքի վայր են հասել ծովային կաթնասունների գծով մասնագետները, սակայն եղանակային վատ պայմանների պատճառով չեն կարողանում աշխատել: Կաթնասունների նման վարքագծի պատճառը դեռևս պարզ չէ: Հիմնականում ,  ջրից դուրս նետված կաթնասունները սատկում են:

 

Դիտվել է 1267 անգամ:
Print Friendly

Leave a Reply