Իրանի ռազմաբազայում հզոր պայթյուն է եղել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 12, 2011 20:28

Իսլամական հեղափոխության պահապանների  կորպուսի բազաներից մեկում այսօր կեսօրին հզոր պայթյուն է եղել: Դա կատարվել է այն պահին, երբ զինվորները զինամթերք էին պահեստավորում: Զոհվել է 15 մարդ: Այսօր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը արտահայտվել է ՄԱԳԱՏԷ-ի հրապարակած հաշվետվության կապակցությամբ, որի համաձայն, Իրանը միջուկային զենք է մշակում: «Leipziger Volkszeitung» թերթին տված հարցազրույցում կանցլերը նշել է. ՄԱԳԱՏԷ-ի փաստաթղթում բավականին տագնապալի փաստեր կան, սակայն խաղաղ ճանապարհով ճնշման միջոցներն իրենց սպառել են: Մերկելի խոսքով, ԳԴՀ-ն դիտարկում է   այաթոլայի վարչակարգի նկատմամբ ավելի խիստ միջոցների կիրառումը:

 

Դիտվել է 1063 անգամ:
Print Friendly

Leave a Reply