Ենթահանձնաժողովի նիստ՝ Գանձասարի և Վաճառի եկեղեցիներում կատարված վերանորոգման խնդիրների շուրջ

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | November 12, 2011 19:08

Նոյեմբերի 14-ին, ժամը 16:00-ին ՀԽ 607 դահլիճում ( ՙԷրեբունի՚ փլազա, 6-րդ հարկ) նիստ է հրավիրել ՀՀ Հանրային խորհրդի՝ պատմական-ազգային արժեքների, հուշարձանների պահպանության, պատկանելության և օգտագործման խնդիրների ենթահանձնաժողովը:

 

Օրակարգում՝  1.Գանձասարի եկեղեցական համալիրի շրջապարսպի ճակատագիրը և 2.Վաճառի Ս. Ստեփանոս եկեղեցու վիճակը՝ ոչ մասնագիտական վերանորոգումից հետո:

 

Նիստին հրավիրված են ներկայացուցիչներ ՀՀ մշակույթի նախարարությունից, Հայաստանի Ճարտարապետների միությունից, ԼՂՀ կառավարությունից, Մայր աթոռ Ս. Էջմիածնից և Արցախի թեմից:

 

Ենթահանձնաժողովում կազմավորված մասնագիտական հանձնախումբը հոկտեմբերի սկզբին տեղում ուսումնասիրել է և արձանագրել երկու հուշարձանների վիճակը՝ վերականգնողական աշխատանքներից հետո:

 

ՀՀ Հանրային խորհրդի

տեղեկատվություն

 

Դիտվել է 982 անգամ:
Print Friendly

Leave a Reply