Փորձել է փախուստի դիմել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 12, 2011 13:03
Նոյեմբերի 11-ին, ժամը 06.50-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ գիշերը շենքերից մեկի բակից փախցրել են Էդգար Հ.-ին պատկանող «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան:

Նույն օրը Հովտաշեն գյուղի տարածքում հայտնաբերվել է փախցրած ավտոմեքենան, որի ղեկին եղել է 26-ամյա Զավեն Խաչատրյանը: Վերջինս տեսնելով ոստիկանության ծառայողներին՝ փորձել է ավտոմեքենայով դիմել փախուստի, ինչը կանխվել է:

Խաչատրյանն իջնելով մեքենայից՝ դանակով սպառնացել է ոստիկանության ծառայողներին, չի ենթարկվել նրանց օրինական պահանջին, ինչից հետո ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողներից մեկն իրեն ամրակցված «Մակարով» ատրճանակից 2 նախազգուշական կրակոց է արձակել, ինչից հետո Ա. Խաչատրյանը նետվելով մոտակա ջրատարը` փորձել է փախուստի դիմել, սակայն բռնվել է օպերատիվ խմբի կողմից:

Դանակն առգրավված է:

Ավտոմեքենան տեղափոխվել է տուգանային հրապարակ:

Ա. Խաչատրյանը ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 766 անգամ:
Print Friendly

Leave a Reply