Վթարներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 12, 2011 13:01
Նոյեմբերի 11-ին, ժամը 07.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Երևան-Իջևան ճանապարհի 66-րդ կմ-ին բախվել է բետոնե պատնեշին, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
 Նոյեմբերի 11-ին, ժամը 08.40-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 90-րդ կմ-ին ընկել է մերկասառույցի սողանքի մեջ և բախվել ճամփեզրի արգելապատնեշին: ատահարի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Դիտվել է 1200 անգամ:
Print Friendly

Leave a Reply