Ամերիկացիների հեղինակած «Այստեղ» ֆիլմի նկարահանումները Հայաստանում ավարտվել են. 1 տարուց կլինի պրեմիերան

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | September 14, 2009 16:58

Աջից առաջինը`Բրայդըն Քինգ

Հայաստանում նկարահանվել է նոր ֆիլմ` «Այստեղ»: Ամերիկացի հեղինակներն արդեն ավարտել են նկարահանումները: Ֆիլմը կցուցադրվի 1 տարուց, սակայն «Բաց երաժշտության փառատոնի » շրջանականերում այսօր կցուցադրվի, թե ինչպես է նկարահանվել ֆիլմը, ինչ հետաքրքիր, դժվար և զավեշտալի պահեր են եղել նկարահանման ժամանակ:

Ֆիլմի ռեժիսորը Բրայդըն Քինգն է, ֆիլմում խաղացել են հայտնի դերասաններ Ռեն Քոսթները, Լուբնա Ազարբակը: Ֆիլմի համար երաժշտություն դեռևս չի գրվել,  Քինգն ասում է, որ երաժշտության փնտրտուքներն իրենց հասցրել են «Բաց երաժշտության փառատոն», որտեղ և ելույթ է ունեցել «Բաքսհեդ» համույթը, որի պրոդյուսերն էլ ֆիլմի ռեժիսորն է:

«Մենք  ֆիլմի երաժշտության հետ կապված կհամագործակցենք նաև հայ երաժիշտների հետ, և փառատոնը մեզ լայն հնարավորություն կտա` գտնելու այն, ինչ փնտրում ենք` լինի դա հայ, թե արտասահմանյան երաժշտություն»,-ասում է ռեժիսոր Քինգը:

Ֆիլմը նկարահանվել է Երևանում, Եղեգնաձորում, Կապանում, Գորիսում, Տաթևում, Գանձասարում, Շուշիում, Ստեփանակերտում և Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի մի շարք համայնքներում: «Առաջին անգամ Հայաստանում եմ եղել 2004թ. և հենց այդ այցելության ժամանակ էլ որոշեցի ֆիլմ նկարահանել: Հաջորդ անգամները, երբ գալիս էի, նկարահանման տեղանքներն էի ընտրում»,-ավելացնում է ամերիկացի ռեժիսորը:

Ֆիլմում նկարահանվել են նաև հայ դերասաններ. դերասաններից մեկը  Ղարաբաղից է,  ֆիլմում չի նշվում, որ նա պատերազմի մասնակից է, որպեսզի այն չքաղաքականացվի: «Ինձ համար հետաքրքիր է հայ պատմությունը` այն, որ Հայաստանը գտնվում է արևելքի և արևմուտքի միջև: Մեր ֆիլմի համար Հայաստանը դառնում է 3-րդ համահեղինակ:Մենք ուրախ կլինենք, որ ֆիլմից այս երկիրը շահի»:

Ֆիլմը ճանապարհորդության մասին է. արբանյակային քարտեզագրողը գալիս է Հայաստան և այստեղ ծանոթանում հայ լուսանկարչուհու հետ, ով վերջերս է վերադարձած լինում հայրենիք` փորձելով բացահայտել իր հայրենիքը, զուգահեռներ տանել անցյալի և ներկայի մինչև: Այստեղ նրան միանում է քարտեզարգրողը, և միասին են սկսում ճանապարհորդությունը:

Ֆիմլն ունի նաև ինտերնետային կայքեր` www.herefilm.info, www.truckstopmedia.com. ֆիլմին աջակցել է Ազգային կինոկենտրոնը:

Դիտվել է 1651 անգամ:
Print Friendly

Leave a Reply