ԳԴՀ-ի պետնախարարը չի կարողացել տեսնել Տիմոշենկոյին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 12, 2011 12:19

Գեմանիայի Դաշնային Հանրապետության պետնախարար Կորնելիա Պիպերը հայտարարեց, որ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի քրեական հետապնդումը բացասական է ազդում Ուկրաինայի միջազգային իմիջի վրա: Այս մասին նա ասել է երեկ` Կիևում կայացած մամլո ասուլիսում: Կ. Պիպերը հայտնել է, որ հանդիպել է մարդու իրավունքների պաշտպան Նինա Կարպաչովային: “Տիկին Կարպաչովան հաստատեց, որ Յուլյա Տիմոշենկոյի ազատազրկման պայմանները հենց սկզբից բավական վատ են եղել: Նա հաստատեց նաև այն, ինչի կապակցությամբ մտավախություն ունեինք. ազատազրկման վայրերում բանտարկյալների մարդու իրավունքների կոպիտ խախտումներ են արձանագրվել ,- ասել է պետնախարարը”:

Պիպերը հայտնել է նաև, որ ցանկացել է այցելել Տիմոշենկոյին  մեկուսարանում, սակայն համապատասխան թույլտվությունը իրեն մերժել են:

Դիտվել է 1016 անգամ:
Print Friendly

Leave a Reply