Երեքը` նախապատվելի դիրքերում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | November 12, 2011 11:40
Կայացած ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի անցումային առաջին հանդիպումներում գրանցված արդյունքներն առավել նպաստավոր են հյուրերի: Խմբային մրցաշարում Հայաստանի հավաքականի մրցակից Իռլանդիայի ընտրանին, փաստորեն, լուծեց բոլոր հարցերը: Նույնը կարելի է ասել նաև Խորվաթիայի, Պորտուգալիայի ներկայացուցիչների համար: Իսկ ահա, թեև Չեխիայի հավաքականը սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց Չեռնոգորիայի թիմին, սակայն դժվար է ասել, թե դա բավարար կարող է լինել եզրափակիչ փուլի ուղեգրի տիրանալու համար:
Թուրքիա – Խորվաթիա` 0:3 (0:2)
Օլիչ, 2, Մանջուկիչ, 32, Չորլուկա, 51
Չեխիա – Չեռնոգորիա` 2:0 (0:0)
Պիլարժ, 63, Սիվոկ, 90+2
Էստոնիա – Իռլանդիա` 0:4 (0:1)
Էնդրյուս, 13, Ուոլթերս, 67, Քին, 71 (11մ), 88
Բոսնիա – Հերցեգովիա – Պորտուգալիա` 0:0 (0:0)






Facebook
Tweet This
Email This Post
