Բնության նոր 7 հրաշալիքները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 12, 2011 11:26

Շվեյցարական New Open World Corporation (NOWC) կազմակերպությունն ամփոփել է «Բնության նոր 7 հրաշալիքները» (“New 7 wonders of Nature”) համաշխարհային ինտերակտիվ մրցույթի արդյունքները, որ հրապարակված են new7wonders.com կայքում:

Բնության 7 հրաշալիքներն են`

1.Ամազոնիայի արևադարձային անտառները

2. Վիետնամի Խալոնգ ծովածոցը

3. Բրազիլիայի Իգուասու ջրվեժը

4. Հարավային Կորեայի Ջեջու կղզին

5. Ինդոնեզիայի Կոմադո ազգային արգելոցը

6. Ֆիլիպիններում Պուերտո-Պրինցեսա ստորգետնյա գետը

7. Հարավային Աֆրիկայի Սեղան լեռը

Ժողովրդական քվեարկությունը, որին կարող էր մասնակցել յուրաքանչյուր ցանկացող, ավարտվել է նոյեմբերի 11-ին ժամը 11:11 (Երևանի ժամանակով 15:11)։

Հաղթողները ներկայացվել են պայմանական դասակարգմամբ` ըստ այբբենական կարգի: Կազմակերպիչները նշում են, որ ներկայացված են ձայների նախնական հաշվարկի արդյունքները և չի բացառվում, որ վերահաշվարկներից հետո կարող են փոփոխություններ լինել: Մրցույթի պաշտոնական ամփոփումը կկայանա հանդիսավոր արարողությամբ` 2012 թվականի սկզբին:

Դիտվել է 1844 անգամ:
Print Friendly

Leave a Reply