Զանգելանում կկառուցվի քաղաք ադրբեջանահայերի համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | November 12, 2011 11:24
Ադրբեջանահայերը և Նախիջևանի հայերը նոր քաղաք կունենան 20 հազար ընտանիքի համար։ Այս մասին նրանք հայտարարել են ադրբեջանահայերի երրորդ համագումարի ժամանակ։
Քաղաքի նախնական հատակագիծն արդեն կա, ճարտարապետը Անահիտ Թարխանյանն է. նա նախագծելիս հաշվի է առել ապագա քաղաքի դիրքը։ «400մ ծովի մակերևույթից բարձրության վրա գտնվելով, բավական նուրբ բլրակներով շրջապատված՝ ունի ամֆիթատրոնային լուծումներ»,- նշել է Թարխանյանը։
Քաղաքը պիտի գտնվի ազատագրված գոտում՝ Զանգելանում՝ հարմար բնակլիմայական և քաղաքաշինական պայմաններում, կառուցված` ըստ բնապահպանական և կառուցապատման նորմերի, որպես տնտեսապես զարգացող և հարմարավետ բնակավայր։
Այն լինելու է ազատ տնտեսական գոտում։ Նախատեսվում է, որ քաղաքում կլինի շուրջ 20 հազար աշխատատեղ։
Համաժողովում նաև ադրբեջանահայերը որոշել են ստեղծել մի կառույց, որ կներկայացնի իրենց շահերը և կկայացնի իրենց համար ցանկալի որոշումներ։ Նրանք որոշել են չմնալ աշխարհով մեկ սփռված, այլ՝ հավաքվել։

Facebook
Tweet This
Email This Post