ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Պաղեստինի որոշում չի կայացրել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 12, 2011 11:18
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Պաղեստինի ինքնավարության կողմից ներկայացրած` ՄԱԿ-ի լիիրավ անդամ դառնալու ընթացիկ հայտի վերաբերյալ ոչ մի որոշում չի կայացրել:
Անվտանգության խորհրդի կոմիտեն հավանության է արժանացրել ամփոփիչ զեկույցը, որտեղ առաջարկություններ չկան Պաղեստինի ներկայացրած ինքնավարության հայտի վերաբերյալ:
BBC-ին հայտնում է, որ այժմ ամեն ինչ կախված է պաղեստինցիներից. նրանք կամ պետք է ամեն ինչ անեն, որպեսզի մի քանի շաբաթվա կամ ամիսների ընթացքում ՄԱԿ-ի լիիրավ անդամ դառնան, կամ պետք է փորձեն իրենց կարգավիճակը թարմացնել՝ այն հասցնելով ՄԱԿ-ում դիտորդի կարգավիճակի, որը կազմակերպության անդամ չի համարվում:






Facebook
Tweet This
Email This Post
