Դարպասապահի կոպիտ սխալների հետևանքը
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | November 12, 2011 11:22
Մարզասերները տեղյակ են, որ ֆուտբոլի Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում անցկացրած խաղում Հայաստանի ներկայացուցիչները տանը 0:2 հաշվով պարտվել են Չեխիայի հավաքականին: Խաղից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը կատարվածը պայմանավորել է այն հանգամանքով, որ մրցակիցն ակնհայտորեն ուժեղ է , բարձր կարգ ունի: Թերևս, այդպես է, սակայն երկու գնդակն էլ մեր թիմի դարպասում հայտնվեց դարպասապահ Արսեն Պետրոսյանի անհաջող խաղից, կոպիտ սխալներից հետո:
Մրցաշարային աղյուսակ
| Թիմեր | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | Մ |
|---|---|---|---|---|---|---|---|
| Չեխիա | 4 | 3 | 1 | 0 | 12 | 1 | 10 |
| Մոնտենեգրո | 5 | 3 | 0 | 2 | 13 | 6 | 9 |
| Հայաստան | 4 | 2 | 1 | 1 | 6 | 4 | 7 |
| Ուելս | 4 | 2 | 0 | 2 | 3 | 4 | 6 |
| Անդորրա | 5 | 0 | 0 | 5 | 0 | 19 | 0 |






Facebook
Tweet This
Email This Post
