Մեքսիկայի ներքին գործերի նախարարը զոհվել է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 12, 2011 11:04

 Ուղղաթիռի վթարի արդյունքում զոհվել է Մեքսիկայի ներքին գործերի նախարար Ֆրանսիսկո Բլեյքը` մեծ հարված հասցնելով երկրի կառավարությանը, որն այժմ պայքարում է թմրանյութերի կարտելների դեմ: Մեխիկոյի քաղաքապետ Մարսելո Էմբրարդն ասել է, որ վթարի պատճառ կարող էր լինել վատ եղանակը,  սակայն պաշտոնապես ոչ մի պատճառ չի նշվում:
Նախագահ Քալդերոնի պաշտոնավարման տարիների ընթացքում արդեն երկրորդ դեպքն է, երբ ներքին գործերի նախարարը սպանվում է ուղղաթիռային վթարից: Առաջին դեպքը տեղի էր ունեցել երեք տարի առաջ, և հայտարարվել է, թե դժբախտ պատահար էր:
Բլեյքի հետ զոհվել է ուղղաթիռում գտնվող ևս 7 անձ:

Դիտվել է 656 անգամ:
Print Friendly

Leave a Reply