ՀՀԿ-ից հեռացվել են «այլոց» հետ «խաղերի մեջ» մտած անդամները. մամուլ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | November 12, 2011 10:57

«Ժողովուրդ» թերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` օրերս ՀՀԿ Սպիտակի կառույցի խորհրդի նիստն անցել է բավական լարված մթնոլորտում:

Արդյունքում` ՀՀԿ 6-7 անդամներ հեռացվել են կուսակցությունից` այլ կուսակցությունների հետ «խաղերի մեջ» մտնելու համար: ՀՀԿ Սպիտակի խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանը «Ժողովուրդ» թերթի հետ հեռախոսազրույցում հաստատել է կատարվածը, սակայն չի մանրամասնել` կոնկրետ ինչի համար են հեռացվել ՀՀԿ-ականները:

«Կուսակցական կարգապահական խնդիր է, որի արդյունքում կուսակցության տարածքային կառույցի խորհուրդը որոշում է կայացրել նրանց` ՀՀԿ-ից հեռացնելու մասին: Սա հերթական անգամ ցույց է տալիս, որ ՀՀԿ-ն կենդանի օրգանիզմ է, որտեղ ոչ միայն ընդունում ենք կուսակցության շարքերը, այլեւ հեռացնում»,-ասել է Սահակյանը:

Դիտվել է 887 անգամ:
Print Friendly

Leave a Reply