Իտալական երգչուհին վրաերթի ենթարկվել Բրոդվեյի վրա
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 12, 2011 7:48
Իտալական ջազի երգչուհի Դանիելա Դ’Էրկոլեն Մանհետենում ընկել է ավտոմեքենայի տակ և զոհվել է,ուրբաթ հաղորդել է Reuters գործակալությունը:
Ուրբաթ տեղական ժամանակով կեսգիշերին մոտ, 32-ամյա կինը անցել է Բրոդվեյը 106-րդ փողոցի շրջանում,որտեղ փողոցի երթևեկելի մասը տասը գիծ է : Պատահարից հետո Դանիելա Դ’Էրկոլեին տարել են հիվանդանոց ,բայց բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը:
Ինչպես հաղորդում են ոստիկանությունից , նրանք վարորդին չեն կասկածում դիտավորյալ գործողություն կատարելու մեջ, հավանական է նրան մեղադ րանք չառաջադրվի:
Դ’Էրկոլեն վերջերս էր հրատարակել իր առաջին “The Peacocks”, ալբոմը , նկատում է գործակալությունը: 2011թ. հոկտեմբերին նա Նյու-Յորքում մի քանի համերգ է տվել:






Facebook
Tweet This
Email This Post
