ԱՄՆ-ում տեղադրեցին գլխավոր տոնածառը,տեսանյութ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 12, 2011 6:43

Ուրբաթ,Նյու-Յորքի  Ռոկֆելեր  կենտրոնում տեղադրվեց ԱՄՆ-ի գլխավոր տոնածառը: 22,5 մետրանոց շքեղ եղևնին տեղադրեցին ամերիկյան ամենամեծ քաղաքի կենտրոնում:

 

Նորվեգական  եղևնին Նյու-Յորք են տեղափոխել երկարաթափք բեռնատարով ԱՄՆ-ի Պենսիլվանիա  նահանգի Միֆֆլինվալ քաղաքից: Այնտեղ  այն աճել է Կելերի ընտանիքին  պատկանող հողամասում:

 

Այժմ Նյու-Յորքյան գլխավոր տոնական հրապարակում կանաչ գեղեցկուհուն կզարդարեն; Երկու շաբաթվա ընթացքում  բանվորները ծառը կզարդարեն գնդերով,որոնց մեջ ավելի քան 30 հազար բազմագույն լամպիկներ կլինեն,իսկ գագաթին ,ավանդության համաձայն,կդրվի բյուրեղապակյա հսկա աստղ ` 2,7 մետր տրամագծով: Այն բաղկացած է երկուսուկես հազար բյորեղապակյա կտորներից  և կշռում է  250 կգ:

 

ԱՄՆ-ում  ավանդաբար ծննդյան ժամանակաշրջանը սկսվում է ,երբ տոնածառի լույսերը վառվում են: Այս տարի հանդիսավոր  արարողությունը կկատարվի նոյեմբերի 30-ին, իսկ լույսերը  կմարվեն 2012թ.,հունվարի  7-ին: Սպասվում է ,որ տոնական ժամանակաշրջանում տոնածառ կայցելեն  մի քանի  միլիոն   մարդ, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

 

Ռոկֆելեր կենտրոնում  տոնածառ տեղադրելու ավանդույթը սկսել է  1930-ական թ. սկզբներից:Երբ  1931թ. ստեղծվեց  Ռոկֆելեր  կենտրոնի շենքերի կոմպլեքսը , այնտեղ    տոնական ծառը դրվեց անմիջապես շինարարական հրապարակում: Իսկ լույսեր վառելու առաջին արարողությունը  սկսվեց 1933 թ.:

 

Դիտվել է 1291 անգամ:
Print Friendly

Leave a Reply