Մերոնք վերջին տուրում փչացրին գործերը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 11, 2011 20:49

Հունաստանում ավարտված շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականը վաստակած 13 միավորով  անման մնաց խաղարկված պարգևներից և բավարվեց 4-րդ տեղով: Վերջին՝ 9-րդ տուրում Հայաստանի հավաքականը 1,5։2,5 հաշվով զիջեց Գերմանիայի ներկայացուցիչներին: Չեմպիոն դարձան գերմանացի շախմատիստները` 15 միավոր: Նրանց հաջորդեցին ադրբեջանցիները (14) և հունգարացիները (13): Հունգարիայի հավաքականի առաջատարը` Հայաստանի թիմի գլխավոր մարզիչ  Արշակ Պետրոսյանի փեսան` Պետեր Լեկոն, իր թիմակիների հետ միասին արժանացավ բրոնզե մեդալի:

 

Դիտվել է 851 անգամ:
Print Friendly

Leave a Reply