ՌԱՀՀԿ դպրոցում քննարկեցին քաղաքացիական նախաձեռնությունների գործունեությունը ՀՀ-ում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | November 11, 2011 19:23

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) երիտասարդական դպրոցի հերթական պարապմունքը նվիրված էր Հայաստանում քաղաքացիական նախաձեռնությունների գործունեությանը: Այն դասընթացների մասնակցներին ներկայացրեց «Մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ինստիտուտ» հ/կ նախագահ Արփինե Գալֆայանը:

 

Հիշեցնենք, որ ՌԱՀՀԿ երիտասարդական դպրոցը, որը նախատեսված է հասարակական-քաղաքական ոլորտի խնդիրներով հետաքրքրվող անձանց համար, անվճար հիմունքներով գործում է այս տարվա սեպտեմբերի 16-ից: «ՀՀ-ում քաղաքացիական հասարակության կայացման եւ սահմանադրական պետության ձեւավորման հիմնախնդիրները. նոր մարտահրավերներ» ընդհանուր վերտառությամբ ծրագիրը ներառում է 12 սեմինար եւ կավարտվի դեկտեմբերի 2-ին:

 

Դիտվել է 1659 անգամ:
Print Friendly

Leave a Reply